Իսկոն ու Մարսելոն չեն կարողանում ակումբ գտնել

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստների պաշտպան Մարսելոն ու կիսապաշտպան Իսկոն չեն կարողանում նոր ակումբներ գտնել, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու խաղացողներն էլ փնտրում են ակումբներ, որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում։ Խնդիրն այն է, որ նման ակումբների շրջանում այս խաղացողների նկատմամբ հետաքրքրություն չկա։

30-ամյա Իսկոն կարող էր գնալ «Սևիլիա», սակայն տրանսֆերը չկայացավ։ Ֆուտբոլիստը մերժել է «Ռոմայի» առաջարկը, որը չի խաղալու Չեմպիոնների լիգայում։

Ինչ վերաբերում է 34-ամյա Մարսելոյին, ապա նա հրաժարվել է «Վալյադոլիդից» ու քաթարյան ակումբից։