«Կրիշտիանուի շուրջ կրկես է, պետք է ազատվել դրանից». Ֆերդինանդ

Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանա փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին։

«Մարդիկ ասում են, որ պետք է բաց թողնել Ռոնալդուին… Դե, նախ հրավիրեք նրան, ով կարող է 24-25 գոլ խփել:

Դարվին Նունյեսը չկա, Էրլինգ Հոլանդը չկա, Ռոբերտ Լևանդովսկին չկա: Նրանք միակ խաղացողներն են, որոնց համար արժե պայքարել, և ովքեր անմիջապես կտեղավորվեն «Մանչեսթեր Յունայթեդում»: Բայց նրանք գնացել են։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող բաց թողնել Ռոնալդուին, նրանք չեն կարող դա անել:

Նույնիսկ եթե նա աղաչում է հեռանալ, նրանք պարզապես չեն կարող նրան բաց թողնել: Ես չեմ կարծում, որ սա սխալ է:

Դուք խաղադրույք եք կատարում Անտոնի Մարսիալի վրա, ով երբեք բավականաչափ հետևողական չի եղել «Մանչեսթեր Յունայթեդում»: Մարկուս Ռեշֆորդը, հավանաբար, 18 ամիս, գուցե ավելի երկար, ինչպես հարկն է չի խաղում: Ջեյդոն Սանչոն չհասավ այն բարձունքներին, որին հույս ուներ «Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում, Էնթոնի Էլանգան երիտասարդ տղա է…

Այսպիսով, դուք նայում եք այս ամենին և մտածում. «Ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել»: Բրունո Ֆերնանդեշը գուցե, բայց նա հարձակվող չէ: Կրիշտիանուի շուրջ շուրջ կրկես է, պետք է ազատվել դրանից»: