Վիեյրան կարծում է, որ հարկավոր է հետագայում էլ ծնկի իջնել ԱՊԼ-ում ՝ ի նշան ռասիզմի դեմ պայքարի

«Քրիստալ Պելասի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան կարծում է, որ հարկավոր է հետագայում էլ ծնկի իջնել ԱՊԼ-ում ՝ ի նշան ռասիզմի դեմ պայքարի։

Նշենք, որ այս մրցաշրջանում հանդիպումներից առաջ ֆուտբոլիստները ծնկի կիջնեն՝ ի նշան ռասիզմի միայն ԱՊԼ-ի որոշ տուրերում, ինչպես նաև Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի եզրափակիչներում։

«Մենք չենք կարող միանգամից դադարեցնել այս յուրատեսակ ժեստը, քանի որ պետք է հայտարարություն անել։ Կարևոր է շարունակել հանդիպումներից առաջ ծնկի իջնել, քանի որ մենք բոլորս դեմ ենք խտրականությանը։ Որոշ դեպքերում մենք դա կանենք։

Առջևում երկար պայքար է սպասվում, այդ պատճառով մենք պետք  է շարունակենք ծնկի իջնել»,- ասել է Վիեյրան BBC-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ  այսօր՝ օգոստոսի 5-ին «Քրիստալ Պելասը» ԱՊԼ-ի մեկնարկային տուրում կհյուրընակլի «Արսենալին»։