Ռուսոյի կրունկով խփած գոլը ճանաչվել է կանանց Եվրո-22-ի լավագույն գոլ(VIDEO)

Անգլիայի կանանց հավաքականի կիսապաշտպան Ալեսիա Ռուսոյի՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի՝ Շվեդիայի(4։0) ընտրանու դարպասը կրունկով խփած գոլը երկրպագուների  քվեարկության արդյունքներով ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Նշենք, որ փորձագետները այս գոլը նույնպես լավագույնն  են ճանաչել։