Ֆոդեն․ «Երբ Հալանդը լինի լավագույն մարզավիճակում, նրան դժվար կլինի կանգնեցնել»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է թիմի  նորեկ՝ Էրլինգ Հալանդի մասին։

«Հալանդը լավ համալրում է մեր թիմի համար։ Նա ստիպում է բոլորին ժպտալ, բայց շատ համեստ է, որը շատ կարևոր է, երբ տեղափոխվում ես նոր կոլեկտիվ։ Նա ցանկանում է ինչ-որ բանի հասնել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը շատ լավ է։ Էրլինգը  դարպասի դիմաց վտանգավոր է։ Ես վստահ եմ, որ, երբ Հալանդը լինի լավագույն մարզավիճակում, նրան կագնեցնելը դժվար կլինի»,- Ֆոդենի խոսքերն է  մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 22-ամյա նորվեգացի հարձակվողը իր նորամուտը «Մանչեսթեր Սիթիի» կազմում նշեց Անգլիայի սուպերգավաթի՝ «Լիվերպուլի»(1։3) հետ խաղում, որում չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։