Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Լիգա-1-ի մեկնարկային տուրի հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Լիգա-1-ի առաջին տուրի՝ «Կլերմոնի» հետ հանդիպումը, հայտնում է  ակումբի մամուլի ծառայությունը։ 72 ժամվա ընթացքում հայտնի կդառնա վնասվածքի ավելի ճշգրիտ բնույթը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում դեռ չի մասնակցել ՊՍԺ-ի պաշտոնական հանդիպման։ Նա որակազրկման պատճառով բացակայում էր Ֆրանսիայի սուպերգավաթի՝ «Նանտի» հետ հանդիպմանը։

Տեղեկացնենք, որ  Լիգա-1-ի  առաջին տուրի՝ ՊՍԺ-«Կլերմոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին։