Ռոմայի» լեգենդը կարող է գլխավորել «Պալերմոն»

Sportitalia պարբերականի հաղորդմամբ՝ «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին մոտ է «Պալերմոն» գլխավորելուն։

Աղբյուրի համաձայն՝ դե Ռոսին  հույս ունի միայնակ սկսել մարզչական կարիերա  Իտալիայի հավաքականում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ նրա օգնականը լինելուց հետո։

Հիշեցնենք, որ դե Ռոսին 17 տարի հանդես է եկել հռոմեական ակումբի, իսկ արդեն  կարիերայի ավարտին արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմում։