ՖԻՖԱ-ն թարմացրել է կանանց ֆուտբոլում ազգային հավաքականների վարկանիշները Եվրոպայի առաջնության ավարտից հետո։ ԱՄՆ-ի հավաքականը շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը, իսկ Գերմանիան հինգերորդից բարձրացել է երկրորդ հորիզոնական: Եվրոյի հաղթող Անգլիայի հավաքականը ութերորդ տեղի փոխարեն այժմ կլինի չորրորդ հորիզոնականում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՖԻՖԱ-ի վարկածով թարմացված կանանց ֆուտբոլի թոփ 10 հավաքականները։
- ԱՄՆ
- Գերմանիա
- Շվեդիա
- Անգլիա
- Ֆրանսիա
- Նիդեռլանդներ
- Կանադա
- Իսպանիա
- Բրազիլիա
- Հյուսիսային Կորեա
Հիշեցնենք, որ Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության եզրափակիչում Անգլիան 2։1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ։