«Ես շատ եմ ցանկանում, որ Բերնարդու Սիլվան մնա «Մանչեսթեր Սիթիում». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հնարավոր տեղափոխությունը։

  • Ես բազմիցս ասել եմ, որ խաղացողի ցանկությունն ամենակարևորն է։ Ցանկանում եմ, որ թիմում բոլորը ուրախ լինեն միասին աշխատելու համար: Իհարկե ես ուրախ կլինեի, եթե Բերնարդուն մնար այստեղ նա յուրահատուկ մարդ է թիմի և մեզ բոլորիս համար, բայց չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Ես ցանկանում եմ թիմում տեսնել լավագույն խաղացողներին, ուստի ես իսկապես ցանկանում եմ 100 տոկոսով, որ Բերնարդու մնա: Որքան գիտեմ, ոչ հիմա, ոչ էլ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նրա համար առաջարկ չի ստացել,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Քաղաքացիների» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հղորդվում էր, որ «Բարսելոնան» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը պատրաստվում է առաջարկ անել մանչեսթերյան ակումբին պորտուգալացու համար։