«Նյուքասլը» երկարաձգել է  գլխավոր մարզչի պայմանագիրը

«Նյուքասլը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուի հետ երկարաժամկետ նոր պայմանագրի կնքման մասին։

Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը «Նյուքասլը» գլխավորել է ակումբի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ 2021 թվականի նոյեմբերին։ Հաուի գլխավորությամբ «Նյուքասլը» ԱՊԼ-ում անցկացրել է 27 հանդիպում, որոնցից 13-ում հաղթել է, 4-ում ոչ-ոքի է  խաղացել, իսկ 10-ում պարտվել է։ 2021/22 մրցաշրջանում թիմը ԱՊԼ-ում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Հաուի և «Նյուքասլի» միջև կնքված նոր պայմանագրի ժամկետը չի նշվում։