«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու է թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին ստացել նխկինում Մեմֆիս Դեպային պատկանող ինը համարը։
- Ինը համարը Լևանդովսկիին փոխանցելու որոշումը կայացրել է ակումբը։ Սա պայմանավորված է իմիջային և գովազդային նկատառումներով: Մենք այս որոշումը կայացրել ենք Դեպայի հանդեպ ունեցած ողջ հարգանքով,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսի ժամանակ։
Բացի ինը համար հոլանդացուց վերցնելուց կատալոնական ակումբը նաև ցանկանում է այս ամառ վաճառել նրա տրանսֆերային իրավունքները։