Տուխելը խոսել է «Բարսելոնայի» հարձակվողի նկատմամբ «Չելսիի» հետաքրքրվածության մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տեղափոխության մասին լրագրողների հարցերին։

  • Ես չեմ պատրաստվում հրապարակայնորեն մեկնաբանել սա: Միայն մի բան կարող եմ ասել, մենք իսկապես կապի մեջ ենք որոշ խաղացողների հետ, բայց խոսակցություններ կան, որոնք պարզապես դատարկ շահարկումներ են»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը նախկինում հանդես է եկել Տուխելի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։