«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի թոփ-մակարդակի հարձակվող։ Նա մեզ հետ է։ Նա թիմում է։ Կլինի նա արդյոք ԱՊԼ-ի մեկնարկային տուրում թիմի մեկնարկային կազմում, թե ոչ, կտեսնեք կիրակի»,- ասել է տեն Հագը Manchester Evening News-ի հետ զրույցում։
Տեղեկացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի առաջին տուրում օգոստոսի 7-ին կհյուրընկալի «Բրայթոնին»։