«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նախկինում մեկ անգամ չէ, որ հանրային կերպով իր դժգոհությունն է արտահայտել խիտ խաղային գրավիկի հետ կապված։ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանից առաջ գերմանացի մասնագետը կրկին անդրադարձել է այս թեմային։
- Աշխարհի առաջնությունը անցկացվում է սխալ ժամանակ։ Բոլորը գիտեն, որ խաղային օրացույցը սխալ է, բայց դրա մասին շատ քիչ է խոսվում։ ՖԻՖԱ, ՈՒԵՖԱ, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Անգլիայի Պրեմիեր լիգա, խնդրում եմ խոսեք: Եկեք հանդիպում կազմակերպենք, չէ որ խաղի ամենակարևոր մասը խաղացողներն են,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղը և եզրափակիչը կանցկացվեն համապատասխանաբար դեկտեմբերի 17-ին և 18-ին, իսկ արդեն դեկտեբերի 26-ին կմեկնարկի Պրեմիեր լիգան։