«Լիդսի» սեփականատերը ցանկանում է ակումբի մարզաբազան վերանվանել Բիելսայի պատվին

«Լիդսի» սեփականատեր  Անդրեա Ռադրիդզանին հայտնել է, որ ցանկանում է ակումբի մարզաբազան վերանվանել Մարսելո Բիելսայի պատվին, չնայած նրան, որ 2021/22 մրցաշրջանի ընթացքում նա հեռացրել է մարզիչին:

Հիշեցնենք, որ Բիելսան 16 տարվա ընդմիջումից հետո «Լիդսին» վերադարձրեց ԱՊԼ, սայայն առաջին հաջող մրցաշրջանից հետո 2021/22 մրցաշրջանում պայքարում էր իր տեղը ԱՊԼ-ում պահպանելու համար։ Արգենտինացու հեռացումը երկրպագուները ընդունեցին սվիններով, սակայն թիմը գլխավորած Ջեսի Մարշին հաջողվեց փրկել դուրս մնալուց՝ շնորհիվ վերջին տուրում տարած հաղթանակի։

Ռադրիդզանին խնդրել է Բիելսային, որպեսզի նա թույլ տա, որ ակումբի «Տորպ Արչ»  մարզաբազան վերանվանեն իր անունով։

«Ես ունեմ ևս մեկ հիանալի գաղափար։ Մի օր կցանկանայի Բիելսայի անունով կառուցել ֆուտբոլային համալսարան(մարզաբազայում)։ Հուսով եմ, որ նա դեմ չի լինի իմ գաղափարին։ Իմ հարգանքն ու ուշադրությունը նրա հանդեպ երբեք չեն փոխվի»,- Ռադրիդզանիի խոսքերն է մեջբերում The Atletic-ը։