Լևանդովսկին ընտրել է խաղային համարը «Բարսայում»

Այսօր՝ ուրբաթ օրը  կայացավ «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկիի շնորհանդեսը «Կամպ Նոու Սփոթիֆայ» մարզադաշտում կատալոնական ակումբի երկրպագուների ներկայությամբ։

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լեհ հարձակվողը «Կապտանռնագույնների» կազմում հանդես գալու համար ստացել է ինը համարի մարզաշապիկը, որը մինչ այս պատկանում էր թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային։

Հիշեցնենք, որ 33-ամյա ռմբարկուն կատալոնական ակումբ է տեղափոխվել այս ամառ Մյունխենի «Բավարիայից», որի գույները պաշտպանել է ութ տարի։