«Լիվերպուլի» պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

«Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն վնասվածք է ստացել և բաց կթողնի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի «Ֆուլհեմի» դեմ մեկնարկային խաղը։

Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, 23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ստրասբուրգի հետ ընկերական խաղի ժամանակ (0:3) և փոխարինվել 57-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաները Անգլիայի առաջնության իրենց անդրանիկ հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 6-ին ժամը՝ 15։30-ին։