«Ռեալը» ցանկանում է պայքարել բոլոր վեց տիտղոսների համար»․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է առաջիկա մրցաշրջանում թիմի նպատակների մասին։

  • Իմ խաղացողները «Այնտրախտի» դեմ խաղին կգնան պատրաստված, քանի որ նրանք շատ պրոֆեսիոնալ են: Մենք ցանկանում ենք տուն բերել գավաթը մրցաշրջանի առաջին խաղից հետո: Կա վեց տիտղոս, և մենք ցանկանում ենք պայքարել դրանցից յուրաքանչյուրի համար,- ասել է Անչելոտին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը 2022/23 մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին ժամը՝ 23։00-ին  ՈւԵՖԱ-ի Սուպարգավաթի խաղարկության եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։