«Բարսելոնան» կարող է Ռաֆինյաին փախցնել «Չելսիից»

«Բարսելոնան» կարող է «Չելսիից» քթի տակից տանել «Լիդսի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյաին, հայտնում է ինսայդեր Ժերեր Ռոմերոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալի և կատալոնական ակումբի միջև հանդիպումը կարող է փոխել իրավիճակը Ռաֆինյայի համար՝ չնայած «Չելսիի» և «Լիդսի» միջև համաձայնությանը։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան մեկ անգամ չէ, որ նշել է «Բարսելոնայում» հանդես գալու ցանկության մասին։