Մադրիդի «Ատլետիկոն» բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ՝ թիմի իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինին ձեռք բերելու համար, հայտնում է Goal.com պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը ցանկանում է ամբողջությամբ գնել 27-ամյա իսպանացու տրնսֆերը, քանի որ տպավորված է նրա «Բետիսում» անցկացրած մրցաշրջանից, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով։
Հիշեցենք, որ ինքը՝ Բելյերինը ավելի վաղ նշել է, որ չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Զինագործների» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։