«Լիվերպուլը» կարող է 100 միլիոնանոց տրանսֆեր կատարել

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Գերմանացի մասնագետը արդեն մերսիսայդյան ակումբի ղեկավարությանը խնդրել է, որքան հնարավոր է շուտ ձեռք բերել անգլիացու տրանսֆերը։ Կլոպը կարծում է, որ արժի ծախսել 100 միլիոն եվրո Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու համար։ Գերմանացի մասնագետը 19-ամյա պատանուն տեսնում է, որպես թիմի ավագ Ջորդան Հենդերսոնին փոխարինող, ով արդեն վաղուց երիտասարդ չէ։

Անցած մրցաշրջանում Ջուդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։