«Տոտենհեմում» վստահ են Ռիշարլիսոնի տեղափոխության հարցում

The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ «Տոտենհեմը» վստահ է, որ շուտով կկարողանա համաձայնեցնել «Էվերթոնի» բրազիլացի հարձկվող Ռիշարլիսոնի տեղափոխությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացու համար պայքարում է նաև Չելսին», սակայն «Ազնվականները» այժմ զբաղված են այլ տրանսֆերներով, ինչն էլ «Տոտենհեմին» գործելու ազատություն է ընձեռել։

Տեղեկացնենք, որ ինքը՝ Ռիշարլիսոնը, բազմիցս հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հեռանալ «Էվերթոնից»։