Մյուլլերը տրոլի է ենթարկել Բեյլին. Ամեն ինչ սկսվել է ՉԼ թվիթերի էջի թվիթից

Ամեն ինչ սկսվել է Չեմպիոնների լիգայի թվիթերի պաշտոնական էջի թվիթից, հետո գործի է անցել Թոմաս Մյուլլերն ու գրառումով տրոլի ենթարկել Գարեթ Բեյլին:

Թվիթն իրենից ներկայացնում է լուսանկար ու հարց: Լուսանկարում Դևիդ Բեքհեմն է, որը փորձում է գնդակն ուղարկել գոլֆի համար նախատեսված անցքի մեջ: Դրան կից առաջարկել են ընտրել խաղացողի, որը կկարողանար կրկնել հնարքը:

Առաջիններից մեկն. ով արձագանքել է թվիթին՝ Թոմաս Մյուլլերն է, որը հայտնի է իր հումորային գրառումներով:

Թվիթի նպատակն անշուշտ այլ էր ու ամենևին ոչ մեկին տրոլի ենթարկելու համար չի արվել, սակայն Մյուլլերը գործի է դրել իր անսահման երևակայությունը: Գերմանացին պատասխանել է՝ նշելով Գարեթ Բեյլին:

Գաղտնիք չէ, որ ուելսցին գոլֆի մեծ սիրահար է ու սրա հետ կապված պատմությունների մեջ շատ է ընկել:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը հաստատել է, որ կարիերան շարունակելու է «Լոս-Անջելեսում»: