«Ատլետիկոն» ցանկանում է վարձակալել Ռոյալին. «Տոտենհեմը» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին

«Ատլետիկոն» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մադրիդյան ակումբը պատրաստվում է վարձավճարով վերցնել խաղացողին, մինչդեռ բրիտանացիները ցանկանում են, որ դա լինի լիարժեք տրանսֆեր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն հաջորդ մրցաշրջանում հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա։

Ռոյալը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Բարսելոնայից»:

Անցած մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։