«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ժամանել է Միլան՝ բանակցություններ վարելու Ա Սերիայի ակումբների հետ, այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Ինքը՝ Ժորժինյոն, կցանկանար հեռանալ լոնդոնյան ակումբից և վերջապես վերադառնալ Իտալիա։
Ժորժինյոն անցյալ տարի ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Transfermarkt-ը 30-ամյա իտալացի կիսապաշտպանի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։