«Բավարիան» Լևանդովսկիին փոխարինող է գտել Լիգա 1-ում

Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիան» թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հնարավոր տեղափոխության դեպքում կարող է գնել «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դեյվիդը մեկն է այն խաղացողներից, ովքեր կարող են փոխարինել 33-ամյա հարձակվողին մյունխենյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ բացի Դեյվիդից «Բավարիան» նաև հետքրքրված է Սաշա Կալայջիչի, Հարի Քեյնի ծառայություններով։