Դեպայի գործակալը «Բարսելոնայի» հետ քննարկել է ֆուտբոլիստի ապագան

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի գործակալն այս շաբաթ բանակցություններ է վարել կատալոնական ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելով հոլանդացի ֆուտբոլիստի ապագան։

Marca պարբերականի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը որոշել է չերկարաձգել Դեպայի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ ամառ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կապտանռնագույնները» ցանկանում են այս ամառ վաճառել հոլանդացուն 20 միլիոն եվրոյի դիմաց։