Կումանը քննադատել է «Բարսելոնայի» ներկայիս խաղաոճը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է կատալոնական ակումբի ներկայիս դավանած խաղաոճը։

  • Ես նախընտրում եմ գերիշխող խաղաոճը: Բայց նույնիսկ հինգ պաշտպանների դեպքում կազմը պաշտպանական չէ: Այս կազմով «Բարսելոնան» ինձ հետ անցկացրեց վերջին տարիների լավագույն հանդիպումները: Լավագույն օրինակը Արքայական գավաթի եզրափակիչն է «Ատլետիկի» դեմ: «Բարսելոնան» ապրում է անցյալով, խաղում է 4-3-3, օգտագործելով տիկի-տակա, բայց ֆուտբոլը փոխվել է: Հիմա նրանք ավելի արագ են խաղում, ավելի շատ պահանջներ են դրվում խաղացողների ֆիզիկական պատրաստվածության վրա։ Չես կարող ապրել անցյալով,- Կումանի խոսքերն է մեջբերում Diario Sport պարբերականը։

Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետին կատալոնական ակումբում փոխարինեց թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին։