Տուխելը դեմ չէ Նեյմարի տեղափոխությանը, սակայն կա երկու խանգարող հանգամանք

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեմ չէ իր թիմում տեսնել «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարին։

Sky Sport Deutschland պարբերականի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը միայն ուրախ կլինի Նեյմարից ազատվելու հարցում։ Սակայն այս գործարքի կայացման հարցում կա երկու խոչընդոտ՝ բրազիլացու աշխատավարձը և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը չփոխելու նրա ցանկությունը։

Անցած մրցաշրջանում 30-ամյա խաղացողը ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։