«Նյուքասլը» ձեռք է  բերել «Լիլի» հոլանդացի պաշտպանին

«Նյուքասլը» ձեռք է բերել «Լիլի» հոլանդացի պաշտպան Սվեն Բոտմանի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի գումարը, ըստ որոշ աղբյուրների, կազմել է 37 մլն եվրո։ Ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։

22-ամյա պաշտպանը «Լիլում» հանդես է եկել 2020 թվականից։ Ակումբի կազմում անցկացրել է 79 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։