Իբրահիմովիչը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ, հայտնում է La Repubblica պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռոսոներիները» 40-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը երկարաձգել են կես տարով։ Նոր պայմանագրի համաձայն Իբրահիոմվիչը ամսական կվաստակի 100 հազար եվրո։

Տեղեկացնենք, որ շվեդ գոլահարը մայիսի վերջին ենթարկվել էր ծնկի բարդ վիրահատության, սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա գալիք մրցաշրջանի երկրորդ հատվածում։