ՊՍԺ-ն պատրաստ է Սանշեշին տարեկան 6 միլիոն եվրո վճարել

ՊՍԺ-ն գրեթե համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշի հետ։ 24-ամյա պորտուգալացին փարիզյան ակումբում կստանա տարեկան 6 միլիոն եվրո, հայտնում է RMC Sport-ը։

Սպասվում է, որ նա երեք տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։

Նախկինում Սանշեշի գլխավոր հավակնորդը «Միլանը» էր, որը ձմռանից փորձում էր ձեռք բերել ֆուտբոլիստին: Սակայն պորտուգալացին վերջին պահին որոշել է հրաժարվել իտալական ակումբից։

Անցած մրցաշրջանում Սանշեշը «Լիլի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։