Վելա. «MLS-ում հեշտ չէ. Բեյլը պետք է շատ աշխատի»

«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան կիսվել է Գարեթ Բեյլի տեղափոխության մասին իր կարծիքով։

«Այս առաջնությունում պետք է ֆիզիկապես քրտնաջան աշխատես: Եթե ​​Բեյլը լավ մարզավիճակում լինի, լուրջ տրամադրվածությամբ ու նվիրվածությամբ, նա շատ կարևոր կլինի թիմի համար, քանի որ Գարեթը ուժեղ խաղացող է, ով խաղացել է «Ռեալում»։ Այս մասին շատ խոսելու կարիք չկա։ Ես գիտեմ, թե որքան լավն է Բեյլը: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նա պետք է շատ աշխատի, քանի որ MLS-ում հեշտ չէ։ Սա այնքան էլ հեշտ առաջնություն չէ, ինչպես շատերն են կարծում»,- Վելայի խոսքերն է մեջբերում Daile Mail-ը: