«Ռոման» ՊՍԺ-ի նախագահի ճնշման պատճառով հրաժարվել է Գամպերի գավաթի խաղարկությունից

«Ռոման» ՊՍԺ-ի նախագահի ճնշման պատճառով հրաժարվել է խաղալ Գամպերի գավաթում։

Հռոմեական  ակումբը հայտարարել է, որ չի խաղա «Բարսելոնայի» հետ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է վնասի փոխհատուցում պահանջել։

Ըստ «Ռոմայի» պաշտոնական հայտարարության, մերժումը պայմանավորված է մինչմրցաշրջանային հանդիպումների օրացույցի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, ըստ Corriere dello Sport-ի, ՊՍԺ-ի նախագահ, Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆին ճնշում է գործադրել ակումբի վրա։

Ալ-Խելաիֆին լավ հարաբերություններ ունի «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինի հետ: Ամերիկացի գործարարը նաև ECA-ի տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ է։ Հենց ասոցիացիայի ղեկավարն է Ֆրիդկինին համոզել չմասնակցել Գամպերի գավաթի խաղարկությանը։

Ալ-Խելաիֆին դեմ է եղել «Ռոմայի» մասնակցությանը «Բարսելոնայի» դեմ խաղին, քանի որ կատալոնացիները Սուպերլիգայի հիմնադիր անդամներից են և դեռ ցանկանում են վերակենդանացնել մրցաշարը։ Սուպերլիգային դեմ են ՈՒԵՖԱ-ն և ECA-ն: