Դե Յոնգը չի ցանկանում հեռանալ և այդ մասին հայտնել է ակումբների ներկայացուցիչներին

Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կիսապաշտպանը մտադիր է մնալ կատալոնական ակումբում և հրաժարվում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց։ Ֆրենկին այս մասին հայտնել է երկու ակումբների ներկայացուցիչներին։

Դե Յոնգին դուր չի գալիս, որ բոլորն իրեն դրդում են հեռանալ «Բարսելոնայից»։

Կատալոնական ակումբին այս ամառ դե Յոնգի տրանսֆերն անհրաժեշտ է։  Մի քանի տրանսֆերներ կախված են այս վաճառքից: Բացի այդ, «Բարսելոնայի» հետ կիսապաշտպանի պայմանագրով նրա աշխատավարձը զգալիորեն պետք է բարձրանա ակումբում անցկացրած չորրորդ տարում։ «Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։

Երեկ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» մոտ են դե Յոնգի տրանսֆերի շուրջ համաձայնությանը՝ 65 միլիոն եվրոյի և բոնուսների դիմաց։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։