Դորտմունդի «Բորուսիան» Բելինգհեմի համար ցանկանում է առնվազն 120 միլիոն եվրո

Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է այն գումարը, որով պատրաստ է վաճառել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, այս մասին  հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը չի դիտարկի 19-ամյա խաղացողի տրանսֆերի առաջարկը, եթե այն կազմում է 120 միլիոն եվրոյից պակաս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»: Լրատվամիջոցները հայտնում են, որ մերսիսայդյան ակումբը, որի համար կիսապաշտպանը առաջնահերթ տրանսֆերային թիրախ է, պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո, իսկ «Ռեալի» առաջարկը կազմել է 90 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիային» միացել է 2020 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: