Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է Էդեն Ազարին նոր մրցաշրջանում իրեն դրսևորելու ևս մեկ հնարավորություն տալ, այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը հույս է հայտնում, որ բելգիացին պատրաստ կլինի որակյալ խաղ ցուցադրել։
2019 թվականից ի վեր Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդյան ակումբում անցկացրած ողջ ժամանակի ընթացքում Ազարը ստացել է 16 վնասվածք։