«Լիդսի» ֆուտբոլիստ Ռաֆինյան կարող է տեղափոխվել «Չելսի»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Լիդսն» ու «Չելսին» պայմանավորվել են բրազիլացու տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 60-65 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ լոնդոնյան ակումբը պետք է համաձայնեցնի Ռաֆինյայի ու նրա գործակալ Դեկոյի հետ անձնական պայմանագրի պայմանները։
Ինչպես նշում է The Telegraph-ը, անձնական պայմանագրի պայմանների շուրջ բանակցելը խնդիր չպետք է լինի: Սպասվում է, որ տրանսֆերը կկայանա։
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։