Արգենտինական «Բոկա Խունիորսի» երեք երկրպագու ձերբակալվել է Լիբերտադորեսի Գավաթի 1/8 եզրափակչի՝ բրազիլական «Կորինտիանսի» հետ առաջին խաղի ժամանակ (0-0):
Ինչպես հաղորդում է Globo Esporte-ն՝ երկրպագուներից երկուսը ձերբակալվել են բրազիլական թիմի ֆուտբոլիստի վերաբերյալ կապիկի նմանակում անելով: Նրանց նկատմամբ նշանակվել է 20 հազար ռեալ գրավ:
Երրորդ երկրպագուն ձերբակալվել է խաղի ժամանակ նացիստական ժեստեր ցուցադրելու համար: Ոստիկանության պետի խոսքերով՝ տղամարդն արդեն ներողություն է խնդրել: Բայց նրան մերժել են գրավի դիմաց բաց թողնել:
Լիբերտադորեսի Գավաթի պատասխան խաղը կկայանա հուլիսի 6-ին, Արգենտինայում: