Ոչ թե Միլան, այլ՝ Փարիզ. Ռենատու Սանշեշը նոր որոշում է կայացրել

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ոչ թե «Միլան», այլ «Պարի Սեն Ժերմեն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբի առաջարկը 24-ամյա պորտուգալացու և «Լիլի» համար ավելի գրավիչ է, քան «Միլանինը»: Նաև պակաս կարևոր դեր չի խաղացել այն, որ ՊՍԺ-ի նոր սպորտային տնօրեն է դարձել Լուիս Կամպոսը՝ Սանշեշի հայրենակիցը: Այս մասին գրում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ հղում անելով Le Parisien-ին:

Հենց Կամպոսն է 3 տարի առաջ կիսապաշտպանին բերել «Լիլ», և վերջինս կարողացավ «Բավարիայից» հետո նոր թափ հաղորդել կարիերային: