«Չելսիի» առաջարկը գայթակղիչ է. «Ման. Սիթին» մտադիր է բաց թողնել Ստերլինգին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է թույլ տալ Ռահիմ Ստերլինգին՝ հեռանալ գրավիչ հրաժարագնի դիմաց:

Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ 27-ամյա հարձակվողը ցանկանում է հեռանալ նախքան պայմանագրի ավարտը՝ նախընտրելով կանոնավոր խաղալ:

«Չելսին» այս պահին ֆավորիտ է անգլիացուն ձեռք բերելու հարցում և պատրաստ է 50 միլիոն ֆունտ առաջարկել նրա համար: Առաջարկվող գումարը գոհացնում է «Սիթիին», և հավանական է, որ ակումբը կհամաձայնի գործարքին:

Ստերլինգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի հունիս: