Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի՝ թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Անցած մրցաշրջանում Մյուլլերը թիմում 45 խաղի է մասնակցել՝ խփելով 13 գոլ ու կատարելով 25 գոլային փոխանցում:
Երկրպագուների քվեարկությամբ երկրորդ տեղում կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, իսկ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին միայն երրորդն է: Այս մասին հաղորդում է «Բավարիայի» պաշտոնական կայքը: