33 հազար երկրպագու. Շվեդիայի կանանց հավաքականը թարմացրել է սեփական ռեկորդը

Շվեդիայի կանանց հավաքականը հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել: Երեքշաբթի օրը Շվեդիայի կանանց ազգային հավաքականը Եվրո-2022-ի մեկնարկին ընդառաջ ընկերական խաղ է անցկացրել Բրազիլիայի հավաքականի հետ և հաղթել է 3-1 հաշվով:

Խաղին, որը կայացել է Ստոկհոլմում, ներկա է եղել 33,218 երկրպագու, ինչը դարձել է նոր ռեկորդ կանանց հավաքականի համար: Նախորդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2019-ին, երբ 25,882 մարդ էր ներկա եղել Շվեդիայի և Գերմանիայի միջև խաղին:

Ապրիլին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» և «Վոլֆսբուրգի» կանանց թիմերի միջև խաղին «Կամպ Նոուում» ներկա էր եղել 91,648 հանդիսական: Այդ ժամանակ սահմանվել էր նոր համաշխարհային ռեկորդ: