Դի Մարիան 1 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Յուվեի» հետ

Կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Յուվենտուս» տեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ արգենտիանցին թուրինյան ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ 6 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բոնուսներ: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Յուվենտուսը» գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ հաղորդվում էր տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձի մասին:

Հիշեցնենք, որ Դի Մարիան 7 մրցաշրջան անցկացնելուց հետո հեռանում է «Պարի Սեն Ժերմենից: