«Պարի Սեն Ժերմենը» հայտնել է Նեյմարի հորը խաղացողից բաժանվելու ցանկության մասին: Փարիզյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հոր հետ և հայտնել, որ բրազիլացու համար նոր ակումբ են փնտրում։
Այս տեղեկությունը El País-ին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին մոտ կանգնած աղբյուրը։ Վերջերս տված հարցազրույցում Ալ-Խելաիֆին խուսափեց հարցից, թե արդյոք բրազիլացին ակումբի նոր նախագծի մաս է կազմում:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։