«Նյուքասլը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Նյուքասլի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտնել է հոլանդացի պաշտպան Լիլ Սվեն Բոտմանի տեղափոխության մասին։ Տրանսֆերի գումարը, ըստ որոշ տվյալների, կազմել է 37 մլն եվրո։ Ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։

22-ամյա Բոտմանը «Լիլում» է 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 79 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում խաղացել է «Այաքսում» և «Հերենվենում»: