Իսրայելը երիտասարդական Եվրոյի եզրափակչի երկրորդ մասնակիցն է

Եվրոպայի երիտասարդական (Մ19) առաջնության 1/2 եզրափակչի խաղում Իսրայելի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ։ Հաղթանակը իսրայելցիներին բերեցին Սուլեյման Տուրեի ինքնագոլը և Էլ-Յամ Կանզեպոլսկու գոլը։ Ֆրանսիացիներից գոլ խփեց Ալան Վիրջինուսը: Եզրափակչում Իսրայելը կխաղա Անգլիայի հետ։