«Պարի Սեն Ժերմենին» դեռևս չի հաջողվում հեռացնել Պոչետինոյին

«Պարի Սեն Ժերմենը» դեռևս չի հեռացրել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հայտնում է Get French Football News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը պահանջում է 15 միլիոն եվրո՝ որպես տուգանք պայամանագիրը վաղաժամկետ խզելու համար։ Բացի այդ, նա ցանկանում է ստանալ երկու միլիոն բոնուս։

Անցած մրցաշրջանում թիմը 50-ամյա Պոչետինոյի գլխավորությամբ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն դուրս թռավ Չեմպիոնների լիգայից և Ֆրանսիայի գավաթից, ինչպես նաև պարտվեց Ֆրանսիայի Սուպերգավաթի համար խաղում։