Բեյլն ամերիկյան թիմում գրեթե 15 անգամ պակաս կվաստակի, քան «Ռեալում»

Հայտնի է դարձել Գարեթ Բեյլի աշխատավարձը «Լոս Անջելեսում»: Ուելսցու պայմանագիրը MLS-ի ակումբի հետ նախատեսված է մեկ տարով՝ եւս 18 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Կալիֆորնիական թիմում Բեյլը տարեկան կվաստակի 1,6 միլիոն դոլար։ Մադրիդի «Ռեալում» ֆուտբոլիստը ստացել է տարեկան 20,3 միլիոն դոլար։