«Բարսելոնան» 205 մլն եվրոյով կվաճառի իր հեռուստատեսային իրավունքների 10%-ը

«Բարսելոնան» կվաճառի իր հեռուստատեսային իրավունքների մի մասը: Ամերիկյան Sixth Street ներդրումային ընկերությունը 205 միլիոն եվրոյով կգնի իսպանական ակումբի հեռուստատեսային իրավունքների 10%-ը, հայտնում է Axios-ը։

Ակումբը նախկինում որոշել էր վաճառել իր հեռուստատեսային իրավունքների մինչև 25%-ը և իր առևտրային բիզնեսի գրեթե 50%-ը՝ ֆինանսական դիրքն ամրապնդելու համար:

Sixth Street-ին է պատկանում «Սան Անտոնիո» բասկետբոլային թիմի բաժնետոմսերի 20%-ը, ինչպես նաև կազմակերպությունը 380 միլիոն ներդրում է կատարել Մադրիդի «Ռեալում»: Մադրիդյան ակումբը ստադիոնից ստացված եկամուտի 30%-ը կփոխանցի ընկերությանը։